Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ազիզյանը փոշմանել է․ չի ուզում մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ

16:10, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Ազիզյանը փոշմանել է․ չի ուզում մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ
    
Աշխատանքային խորհրդակցության մեկնարկից առաջ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե, ի վերջո, վերցնելո՞ւ է պատգամավորի մանդատն, ասաց․ «Վերցրել եմ արդեն»։ Երբ լրագրողները հիշեցրին իր իսկ հայտարարությունը, թե պատրաստ է մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ, արձագանքեց. «Լավ եմ արել, ասել եմ, ես պախկվոցի չեմ խաղում․․․ Ինչի ես ասել եմ՝ ինչպես Ծառուկյանը կասի՞․․․ Ես պատգամավոր եմ, ու հարց չի բարձրանալու՝ ուզում եմ մնալ պատգամավոր, թե՞ ոչ․․․»,- ասաց Ազիզյանը։
     Հիշեցնենք՝ երբ ԿԸՀ-ն հրապարակել էր ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուների ցանկը, Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, թե ինքը տեղյակ չէ, ոչ ոք չի կարող իրենից վերցնել մանդատը, մինչև վերջ կպայքարի և այլն: Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, սակայն, հայտարարել էր․ «Ծառուկյանը ոնց ասի, տենց էլ կանեմ: Ես իրա ցավը տանեմ, պատրաստ եմ մանդատս դնել նրա ոտքերի առաջ»:
2519 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am