Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Կանյաչնիում» սկսվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հավաքը․ թեժ հանդիպում է սպասվում

15:35, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Կանյաչնիում» սկսվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հավաքը․ թեժ հանդիպում է սպասվում
     «Կանյաչնիում» են հավաքվել «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները: Ըստ տեղեկությունների՝ պետք է որոշվի, թե դաշինքն ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում, ով է լինելու խմբակցության ղեկավարը, ով՝ քարտուղարը, ինչպես նաև դաշինքի վերնախավը փորձելու է իր հարաբերությունները պարզել այն 8 ըմբոստ պատգամավորի հետ, ովքեր չեղարկեցին ԿԸՀ-ում հայտնված իրենց ինքնաբացարկները: Խորհրդակցությունից առաջ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինքը կոչվելու է «Ծառուկյան» խմբակցություն, և որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածուի հարցը պարզ կդառնա մոտ մեկ ժամից։
     Նշենք, որ ԲՀԿ-ականների մի մասն ընդհանրապես տեղյակ չէր՝ ինչու են իրենց կանչել ու օրակարգային ինչ հարցեր են քննարկվելու։
1759 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am