Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել

11:40, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել

Բեզոարը մի եզրույթ է, որը կիրառվում է բժշկության մեջ՝ օրգանիզմում օտար մարմինների կուտակումներն անվանելու համար: Ամենատարածվածը բուսական ծագման բեզոարներն են, որոնք կոչվում են ֆիտոբեզոարներ:
     Սակայն, այն, ինչ հանել են այս կնոջ ստամոքսից, բնավ էլ բուսական ծագման չի եղել, այլ՝ մետաղական:
     10 օր շարունակ 43-ամա կինը տառապել է որովայնի ցավերից ու փսխումներից: Երբ բժիշկները հետազոտել են նրան, մնացել են ապշած՝ ռենտգեն նկարում տեսնելով օտար մարմինների արտասովոր մեծ կուտակումը:

Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել
Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել

     Կնոջ կանքը փրկելու ցուցումով իրականացվել է շտապ վիրահատություն և ստամոքսից հեռացվել է մետալբեզոարի խոշոր քանակություն՝ մեխեր, գրիչներ, մազեր, մետաղական շղթա, ատամի խոզանակ և այլն:
     Պարզվել է, որ կինը տառապում է եզակի հոգեկան խանգարումով, նա կուլ է տալիս տարբեր առարկաներ, հիմնականում՝ մետաղական:
Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել
Ապշահար բժիշկները կնոջ ստամոքսից մեծ քանակության մետաղի ջարդոն են հեռացրել

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում մետալբեզոարի մի քանի դեպք է արձանագրվել:

17217 | 0
Facebook