Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պաշտոնական. Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

13:00, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Պաշտոնական. Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ և քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նախարարի խոսքով՝ ըմբշամարտը մեր հենակետային մարզաձևերից է, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, իրականացնում է քննարկումներ ինչպես հունահռոմեական, այնպես էլ ազատ ոճերի ըմբշամարտերի ազգային հավաքականների մարզիչների հետ: «Մենք իրավունք չունենք ուշադրությունից դուրս թողնել այս մարզաձևը, և այն մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում: Վստահ եմ՝ հայ ըմբիշները մեզ դեռ կուրախացնեն ամենահեղինակավոր մրցագորգերում տարած հաղթանակներով և ամենաբարձր հարգի մեդալներով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

4250 | 2
Facebook