Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արդյունավետ դիմակ՝ տնային պայմաններում մաշկի երիտասարդացման համար

22:20, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Արդյունավետ դիմակ՝ տնային պայմաններում մաշկի երիտասարդացման համար

Տնային պայմաններում մաշկը 10 տարով երիտասարդացնելու դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
     1/3 հասուն բանան՝ առանց դարչնագույն բծերի,
     1 թեյի գդալ չոր կոճապղպեղի փոշի ու թարմ մզված կոճապղպեղի հյութ,
     2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, որը կարելի է հերթականությամբ փոխարինել ավոկադոյի, նուշի, արգանի և այլ յուղերով,
     1 լավ հարված ձվի սպիտակուց
     Բանանը հարեք, ավելացրեք կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը: Հարեք դիմակը ձվի սպիտակուցով՝ մինչև ստացվի քսուքի նման զանգված, քսեք դեմքին, պարանոցին ու կրծքի հատվածին, թողեք մի թեթև չորանա, հետո ավելացրեք 2-րդ, ապա նաև՝ 3-րդ շերտերը:
     Վերջին շերտը պահեք 10-15 րոպե, թացացրեք դիմակը սառը ջրով, ապա լվացեք տաք ջրով: Վերջում դեմքին քսեք թեթև քսուք:
     Առաջին արդյունքներն ի հայտ են գալիս նույն պահին, այն ցուցաբերում է հիանալի տոնավորող ու ձգող էֆեկտ: Երիտասարդացման կուրս անցնելու համար կրկնեք այս դիմակը 10 անգամ՝ 5-6 օր ընդմիջումներով:

7920 | 0
Facebook