Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Հիմա էլ Նոյան տապանն են լոգոյի տասնապատիկ կամ հարյուրապատիկ գնով սարքելու». արձագանքներ՝ Արարատին դիմահայաց կառուցվելիք «Նոյան տապան» համալիրի մասին

16:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Հիմա էլ Նոյան տապանն են լոգոյի տասնապատիկ կամ հարյուրապատիկ գնով սարքելու». արձագանքներ՝ Արարատին դիմահայաց կառուցվելիք «Նոյան տապան» համալիրի մասին
     Մի խումբ մտավորականներ և գիտնականներ հանդես են եկել առաջարկով` Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ հողատարածքում` Արարատ լեռան դիմաց, կառուցել «Նոյան տապան» պատմամշակույթային գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Հիմնադրամի գործադիր տնօրեն է հաստատվել «Գեղարվեստի կոմբինատ»-ի տնօրեն Մարտուն Հարությունյանն, ում փոխանցմամբ` տապանն ունենալու է այն տեսքը, որը մեզ հայտնի է Աստվածաշնչից: Այն հիշեցնելու է, որ մարդկության նախահայրենիքը Հայաստանն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո հայոց աշխարհից սկիզբ առավ նրա փրկությունը:
     Ծրագիրը ներկայացվելու է կառավարություն, ապա` քաղաքաշինական խորհրդին, որից հետո պարզ կլինի, թե ովքեր են էսքիզները մշակելու:
     Մտավորականնեից ոմանք, սակայն, հակված են այն տեսակետին, որ նախաձեռնությունը լավն է, բայց դեռևս դրա ժամանակը չէ: Օրինակ` Ազգային պատկերասարահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքով` մեր հանրապետությունն այնքան խնդիրներ ունի` նորմալ թանգարանի շենք չկա, նորմալ համերգային սրահ չկա, մարդիկ վագոններում են ապրում: «Դրա ժամանակը չէ: Էլի ուզում ենք առաջինը լինել: Ինչում ուզել ենք առաջինը լինել, հաջողության չենք հասել»,- նշում է նա:
     Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ կարծում է, որ շինությունը նոր շունչ կտա մեր քաղաքին: «Եթե մենք չանենք, թուրքերը կանեն` դառնալով Նոյի ժառանգները»,- համոզված է Տեր-Գուլանյանը:
     «Մեզ նոր գաղափարներ են պետք, որ հզոր երկիր դառնանք: Ինչո՞ւ թույլ տանք ուրիշներին` վերցնեն մերը... Երբ երեխան մտնի «Նոյան տապան», հպարտություն կզգա»:
     Դիլիջանի «Թումո» կենտրոնի ղեկավար Արման Հյարապետյանը ևս անդրադարձել է թեմային, նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
     «Մոտ կես միլիոն դոլար արժեցած Հայաստանի «լոգոյից» և «բրենդինգից» ի՞նչ կա, ինչ-որ տեղ կիրառվու՞մ է։ Թե՞ գցել են յուրաքանչյուրը 170.000 դոլար արժեցած բիոզուգարաններից մեկի մեջ։ Հիմա էլ Նոյան տապանն են լոգոյի տասնապատիկ կամ հարյուրապատիկ գնով սարքելու։ Տուրիզմ են զարգացնում։
     Տուրիզմ զարգացնողներ ջան, Հայաստանի միջպետական ճանապարհները տեսե՞լ եք։ Փորձե՞լ եք մեքենայով կամ ավտոբուսով Երևանից հասնել Վրաստան, կամ Իրան։ Փորձեք էլի, բայց հետդներդ տաք շոր կվերցնեք, մինչև հասնեք, ձմեռ կգա»։
     Այս թեմայի շուրջ համացանցում քննարկումները հիմնականում բացասական են. օգտատերերից Աշոտ Նազարյանն էլ հետևյալ գրառումն է արել. «Թարսի պես ես էլ մտածում էի, թե տուրիզմի զարգացման համար պետք ա ոլորտի մասնագետներ պատրաստող կրթօջախներ ստեղծել։ Բայց արի ու տես, որ կարելի է Նոյի տապան սարքել ու տուրիզմն ինքը իրան կզարգանա։ Հետաքրքիր ա, էտ անիմաստ համալսարանները ու կրթօջախները ինչների՞ս ա՞, ամեն ոլորտի համար մի հատ «տապան» սարքենք ու առոք- փառոք ապրենք»։
2333 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Edita
Edita 16:30, 17.05.2017
SA SHAT LAV GAXAPAR E, MIAYN TE MER ,, azg@ntir jojern u erespoxannern en caxser@ qashelu,,