Շվեդիայի բնակչուհի Փիքսի Ֆոքսը 120 հազար դոլար է ծախսել՝ 40 սմ-անոց գոտկատեղ ունենալու համար: Այս նպատակով նա հեռացրել է իր 6 կողերը: Վիրահատությունից հետո նա ամեն օր կրում է ձիգ աղեկապ՝ այն հանելով միայն լողանալիս ու մարզվելիս:
Բացի այդ, նա մեծացրել է կուրծքը, տրանսպլանտացիա արել թարթիչները, բոտոքս ներարկել, դիմել հոնքերի, աչքերի ու շուրթերի պերմանենտ դիմահարդարման: Նա նաև պատրաստվում է ևս մեկ եզակի վիրահատության, որի մասին դեռ չի ուզում խոսել: