Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ABC-ին հայտնել է` ինչ տեղեկատվություն է փոխանցել Թրամփը Լավրովին

12:15, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
ABC-ին հայտնել է` ինչ տեղեկատվություն է փոխանցել Թրամփը Լավրովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին փոխանցած գաղտնի տեղեկատվության մեջ խոսքը վերաբերել է ԱՄՆ ուղևորվող օդանավում ԴԱԻՇ-ի կողմից ահաբեկչության կազմակերպմանը: Այդ մասին ABC News-ին պատմել են Սպիտակ տան գործող և նախկին պաշտոնյաներ:

Վաշինգթոնին այդ տեղեկատվությունը փոխանցել է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունեցող իսրայելցի լրտեսը: Նրա խոքով` ահաբեկիչները ցանկացել են ռումբը թաքցնել նոթբուք համակարգչի մեջ, քանի որ այդ դեպքում այն դժվար կլիներ հայտնաբերել:
     «Այդ տեղեկատվությունը բավականաչափ հուսալի է, ահա թե ինչու է Միացյալ Նահանգները մտադիր արգելել Եվրոպայից ԱՄՆ ժամանող բոլոր չվերթներում նոթբուքերի տեղափոխումը»,- ասել են աղբյուրները:
     Լրատվականը նշում է, որ իսրայելցի լրտեսի կյանքն այժմ սպառնալիքի տակ է:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասին գերգաղտնի տվյալներ է փոխանցել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին:

8230 | 0
Facebook