Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

ԿԳՆ-ն ուսումնասիրել է թիվ 114 դպրոցում 50․000 դրամ հավաքելու և «Վերջին զանգ»-ի տոնախմբությունը «Ռենեսանս»-ում անցկացնելու մասին տեղեկությունները

13:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
ԿԳՆ-ն ուսումնասիրել է թիվ 114 դպրոցում 50․000 դրամ հավաքելու և «Վերջին զանգ»-ի տոնախմբությունը «Ռենեսանս»-ում անցկացնելու մասին տեղեկությունները
     ՀՀ կրթության և գիտության նախարարությունը MAMUL.am և Newsbook.am լրատվական կայքերի կողմից բերված փաստերի հիման վրա ուսումնասիրություն է կատարել Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Նշենք, որ ըստ տեղեկությունների, 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը «Վերջին զանգ»-ի արարողությանն ընդառաջ հանձնարարել է դպրոցի շրջանավարտներին հավաքել 50.000-ական դրամ՝ դասարանի դասղեկին, ուսմասվարին և տնօրենին նվեր գնելու համար: Իսկ դպրոցի ավարտական տոնախմբությունն անցկացնել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում, քանի որ տնօրենը մտերիմ է տվյալ հաստատության տնօրինության հետ:
     ԿԳՆ-ի ավագ պետական տեսուչ Արմեն Վիրաբյանը և ԿԳՆ պետական տեսուչ Գայանե Ինիջյանն ուսումնասիրության ընթացքում առանձին հանդիպում-առանձնազրույց են ունեցել դպրոցի ավարտական թվով 7 տասներկուերորդ դասարանների աշակերտների ծնողների հետ: «Ըստ վերջիններիս գրավոր բացատրության (ԿԳՆ պետական տեսուչի հետ հանդիպման մասնակցած բոլոր ծնողների ստորագրությամբ)՝ «Վերջին զանգ»-ին նվիրված ավարտական միջոցառման նպատակով հավաքվող գումարների համար որևէ պարտադրանք չկա, չի եղել ո՜չ տնօրենի, ո՜չ էլ տնօրինության և դասղեկի կողմից: Միջոցառման հետ կապված բոլոր հարցերը որոշվում են բացարձակապես ծնողների կողմից, նրանց նախաձեռնությամբ, և՜ գումարի չափը, և՜ միջոցառման անցկացման վայրը՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիր: Ըստ դպրոցի տնօրեն Ռ. Կոստանյանի գրավոր բացատրության՝ ավարտական խնջույքի անցկացման տեղի հարցը որոշել են ծնողներն ու շրջանավարտները, որի հետ ո՜չ դասղեկները, ո՜չ էլ տնօրինությունը որևէ առնչություն չունեն»,- նշված է ԿԳՆ պատասխանում:
     Նշվում է նաև, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վերջին զանգ»-ի միջոցառումներին վերաբերող հարցերը քննարկվել են հաստատության մանկավարժական խորհրդի նիստում: Նիստի ընթացքում դպրոցի տնօրեն Ռ. Կոստանյանը կտրուկ բացառել է դպրոցում «Վերջին զանգ»-ի հետ կապված պարտադրված դրամահավաքը և անհարկի ճոխությունը: Հիմք ընդունելով նշյալ արձանագրությունը՝ դպրոցի տնօրենը 14.04.2017թ. թիվ 07-Լ հրամանով կտրուկ բացառել է դպրոցում որևէ դրամահավաքության իրականացումը:
     Նշենք, որ դրամահավաքության թեմային է այսօր անդրադարձել նաև «Հայկական ժամանակ»-ը՝ ներկայացնելով ԿԳՆ-ի թեժ գծով ստացված ավարտական դասարաններում իրականացվող դրամահավաքության դեպքերը: Լրատվամիջոցը գրում է, որ ահազանգերը (այդ թվում վարչապետին հասցեագրված, ապա կրթության պետական տեսչությանը վերահասցեագրված) ստացվել են թե´ մայրաքաղաքի, և թե՛ մարզային դպրոցներից:
     Երևանի թիվ 166, 122, 130, 7, 23, 3, 5, 197, 180, 105, 11, 122, 114, 87, 128, 37, 21, 80, 195 դպրոցներ, ոչ պետական «Անգելս» կրթահամալիր, տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, Արմավիրի մարզի Առատաշեն, Արարատի մարզի Լուսաշող, Սիսավան, Այգեստան համայնքների, ինչպես նաև Այնթապի թիվ 2 դպրոցներ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի միջնակարգ դպրոց, Չարենցավանի թիվ 1, Աբովյանի թիվ 2 դպրոցներ, Լոռու մարզի Ախթալայի թիվ 1, Վանաձորի թիվ 11, ինչպես նաև Դարպաս գյուղի դպրոցներ, Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոց, Գագարինի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Բյուրականի դպրոց, Վայոց ձորի Արծվաբույն գյուղի դպրոց, Շիրակի մարզի Հառիճ գյուղի, Արթիկի թիվ 4 դպրոցներ և այլն:
5202 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am