Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ռոբսոննե՞րն» են օգնելու Կարապետյանին` դիրքերն ամրապնդելու և Հայաստանը շենացնելու գործում

12:40, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Ռոբսոննե՞րն» են օգնելու Կարապետյանին` դիրքերն ամրապնդելու և Հայաստանը շենացնելու գործում
     «Ինչպես հասկանում եմ` ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների, տարատեսակ քաղաքական վերլուծաբանների, փորձագետների և պետության ինքնիշխանությամբ, անվտանգությամբ, ժողովրդավարությամբ մտահոգված այլ դեմքերի համար արտառոց չի՞ մայիսի 13-ին Չեխիայի իրավապահ մարմինների կողմից երկրի տարածքում «գողերի» հերթական հավաքի կանխման ժամանակ ձերբակալված «օրենքով գող», Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի սերտ հարաբերությունների, նաև «օրենքով գողին» դիվանագիտական կարգավիճակ շնորհող փաստաթղթերի տրամադրման փաստը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն` անդրադառնալով, երեկ վերոնշյալ անձի ձերբակալման փաստին:
     «Բա էլ քաղաքացիների վրա ինչո՞ւ եք մրթմրթում, թե ընտրակաշառք են վերցնում... բա պայքարի օրինակ ցույց տվեք, այս ինչո՞ւ եք սսկված, ծպտված մնացել...»,- շարունակել է Սաքունցը` նկատելով, որ որևէ մեկը իրավունք չունի քաղաքացիներին մեղադրել, թե մեր օգտին չեն քվեարկում:
     «Ինչո՞ւ քվեարկեն... Անմիջապես Սերժ Սարգսյանի հետ կապված, ուղղակի առնչվող քրեական հարցերում լռում եք, դրա համար էլ ընտրակաշառքները գերադասում են ձեր խոստումներից»,- գրել է իրավապաշտպանը` հավելելով, որ մեկ այլ, իրապես ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան երկրում, ԶԼՄ-երն ու քաղաքականությամբ զբաղվողներն այնպիսի աղմուկ կբարձրացնեին, որը կլիներ աննկարագրելի սկանդալ աշխարհով մեկ:
     Հիշեցնենք, որ երեկ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Չեխիայում մի քանի «օրենքով գողերի» հետ միասին ձերբակալվել է Սոչիում հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է՝ օրենքով գողերի հերթական հավաքի ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել է Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով:
     Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Ռոբսոնը համարվում է Դեդ Հասանի «հետնորդը» և Ռուսաստանի սևծովյան տարածաշրջանի «նայողը»: Վերջինների տեղեկացմամբ, նա որպես Հայաստանի պատվավոր հյուպատոս տարածաշրջանում շրջում էր հայկական դիվանագիտական համարանիշերով մեքենայով:
     Նշվում է, որ Ռոբսոնը վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Հարց է առաջանում՝ արդյո՞ք հավատում ենք, որ նման մարդիկ կարող են ռացիոնալ մղումներ ունենալ և ներդրումներ կատարել Հայաստանում:
5959 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anti hhk
anti hhk 13:27, 17.05.2017
Mi bam asem chzarmanaq......Nsteq vor vayr chnkneqchnkneq
Ed robson@ hayi mej taqnvats jhud e
Rubenn el jhuderen nshanakum e nayox
Ed Ruben tatulmani jhud tsnoxnern en erazel vor nayox zavak unenan
Indz cheq havatum...mteq hayeli. am
Entex robsoni masin mi qani nyut ka grvats
anti hhk
anti hhk 13:33, 17.05.2017
Ushadir nayeq robsoni doimagtserin
Duq haykakan voreve ban tesnum eq
Hay chen naev vorpes hay nerkayatsox
hantsagorts ashxarhi 80-90% @
anti hhk
anti hhk 13:44, 17.05.2017
hay chen nayev sochium vorpes hay nerkayatsoxnero 80%@
Es shat em exel sochium u erkar zhanak chem haskatsel
Hay nerkayatsoneri metsamasutyum@ imchu e hayastani hayeri nkatmanb
Mi tesak arhamaranqov u aknatsanqov verabervum
Hents enpes inchpes sharmazanovn e iren pahum
anti hhk
anti hhk 13:50, 17.05.2017
Isk es jhud mutilovchik saqulik@(daqunts)...slakner e shexum
Liner kgbeshik varchapet@ jhudneri hovanavor@
Na ed masin Cher bardzradzayni
anti hhk
anti hhk 14:22, 17.05.2017
hhki jhudner@ paterazm en sksel hhki kgbeshnikneri dem
Irents qaqer@ qselov kgbeshnikneri vra
Nranq hesht Chen handzni ishxanutyun@