Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննություն սկսել ընդդեմ Թրամփի

11:45, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննություն սկսել ընդդեմ Թրամփի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ և պետական բարեփոխումների ու իրավական հարցերով հանձնաժողովների դեմոկրատ կոնգրեսականները պահանջում են անհապաղ հետաքննություն սկսել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:
     Hill պարբերականի տվյալներով` համապատասխան նամակն ստորագրել են երկու հանձնաժողովների բոլոր 33 դեմոկրատները:
     «Մենք դիմում ենք խնդրանքով, որ Վերահսկիչ և պետական բարեփոխումների ու իրավական հարցերով հանձնաժողովները համատեղ հետաքննություն սկսեն` պարզելու, արդյոք նախագահ Թրամփն ու նրա բարձրաստիճան պաշտոնյաները հանդիսանում են նախագահական քարոզարշավի անդամների և ռուս պաշտոնյաների հետ նրանց կապերի հարցով Հետախուզությունների դաշնային բյուրոյի, Արդարադատության նախարարութնան և կոնգրեսի համատեղ հետաքննության դեմ շարունակվող դավադրության անդամներ»,- դեմոկրատների նամակն է մեջբերում լրատվականը:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան New York Times լրատվականը գրել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիից պահանջել էր դադարեցնել հետաքննությունն ընդեմ Մայքլ Ֆլինի, ով Թրամփի` ազգային անվտանգության հարցերվ նախկին խորհրդականն էր: Սպիտակ տունը հերքել էր այս տեղեկատվությունը:
     Հավելենք, որ նախորդ շաբաթ Թրամփը պաշտոնանկ էր արել Քոմիին` հայտարարելով, թե նա ընդունակ չէ կատարել իր լիազորությունները: Քոմին հետաքննություն էր անցկացնում Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի առկայության բացահայտման վերաբերյալ:

3151 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am