Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

11:25, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի, և մյուսների գործով դատական առաջին նիստը տեղի կունենա մայիսի 26-ին` ժամը 12:30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը:

1268 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am