Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Պայքարի մասին եմ մտածում, ոչ թե իմ առողջության»․ Արայիկ Խանդոյան

14:20, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Պայքարի մասին եմ մտածում, ոչ թե իմ առողջության»․ Արայիկ Խանդոյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը», հրաժարվում է համապատասխան բուժօգնություն ստանալուց. այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
     «Աչքերի, երիկամների, ողնաշարի հետ կապված խնդիրները վաղուց կային, բայց այժմ ավելի արտահայտված են դարձել։ Վիճակը գնալուվ ծանրանում է»,- ասաց պաշտպանը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ Խանդոյանին բազմիցս փորձել է համոզել, որ բուժօգնություն ստանա, բայց ապարդյուն։ «Հրաժարվում եմ բժշկի դիմել, ասում եմ՝ ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, ինձ իմ առողջական վիճակն այնքան էլ չի հետաքրքրում որքան գաղափարական պայքարն, այժմ պայքարի մասին եմ մտածում, ոչ թե առողջության»,- Խանդոյանի խոսքերը փոխանցեց Պապիկյանը: Վերջինը տեղեկացրեց, որ Խանդոյանն այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է գտնվում: «Շատ թեթև է իր առողջականին նայում, նույնիսկ նիստերի ժամանակ դատավորը նկատում է, որ առողջական խնդիրներ ունի և առաջարկում է խոսելու ընթացքում ոտքի չկանգնել»,-ասաց պաշտպանը:
     Հիշեցնենք, որ «Միայնակ գայլին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածով (Պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

5200 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Կոսովոն մերժել է Թուրքիային արտահանձնել վերջինիս քաղաքացուն
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Կոսովոն մերժել է Թուրքիային արտահանձնել վերջինիս քաղաքացուն
23:26, 14.12.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Իսլամը ծաղկում է նախկին եկեղեցում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Իսլամը ծաղկում է նախկին եկեղեցում
22:40, 15.12.2017 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր