Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի առաջին հանդիպումն Էրդողանի հետ անցել է քրդերի պատճառով կոնֆլիկտի համատեքստում

11:00, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Թրամփի առաջին հանդիպումն Էրդողանի հետ անցել է քրդերի պատճառով կոնֆլիկտի համատեքստում

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանն առաջին անգամ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկների առաջնորդները կենտրոնացել են առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վրա:

Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը շարունակելու է աջակցել Անկարային ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: Նշենք, որ վերջինն ահաբեկչական խմբավորում են ճանաչել ինչպես Թուրքիան, այնպես էլ Միացյալ Նահանգներն ու Եվրոմիությունը:
     Էրդողանը նշել է, թե ահաբեկչական խմբավորումները տեղ չունեն տարածաշրջանում: Ահաբեկչական խմբավորորումների շարքում ԴԱԻՇ-ից ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից բացի, Էրդողանը նշել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության ու վերջինի զինված թևի` Ազգային ինքնապաշտպանության ջոկատի անունները: Էրդողանը հիշեցրել է նաև Անկարայի` կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված ԱՄՆ-ից ակնկալիքների մասին:

Երկու երկրների նախագահները չեն պատասխանել լրագրողների հարցերին: Այսպիսով, ինչպես նշում է DW-ն, չնայած տնտեսական փոխգործակցության և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ երկկողմ հավաստիացումներին` Անկարայի և Վաշինգթոնի միջև առանցքային տարաձայնությունները պահպանվում են:
     Հիշեցնենք, որ հակառակ Անկարայի դիմադրության` անցած շաբաթ Թրամփը հավանության է արժանացրել Սիրիայի դեմոկրատական ուժերին ռազմական աջակցություն տրամադրելու ծրագրին: Թուրքիան կտրականապես դեմ է հիմնականում քրդական ջոկատներից բաղկացած այս կառույցին տրամադրվող ցանկացած աջակցությանը: Թրամփի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) համագործակցությունը. քրդական այդ ջոկատներն «ահաբեկչական են և սպառնալիք են Թուրքիայի անվտանգությանը»։

8796 | 0
Facebook