Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

«Ելք»-ում ԱԺ խմբակցության ղեկավար և քարտուղար կընտրեն. «Հրապարակ»

10:10, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
«Ելք»-ում ԱԺ խմբակցության ղեկավար և քարտուղար կընտրեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլև ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն ԱԺ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը։ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։
     Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքային» առավելություն ունի բոլոր պատգամավորների և Էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երևանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն։
     «Լուսավոր Հայաստանի» ժողովուրդն էլ կոնտրփաստարկ ունի՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյան, Դերժավայի Արկադ, Վահրամ Բաղդասարյան բերմուդյան եռանկյունու դեմ առաջադրվելն ու ռադարներից չանհետանալն արդեն իսկ հերոսություն է։
     Հիշեցնենք, որ Լոռու մարզում Մարուքյանի օգտին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն մարզից ստացած 12 հազար ձայնը «ԼՀ»-ականները վերագրում են Մարուքյանին։ Եթե ԱԺ խմբակցության ղեկավար դառնա Փաշինյանը, ապա Երևանի ավագանու խմբակցությունը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, եթե ԱԺ-ում ընտրվի Էդմոն Մարուքյանը, ապա ավագանիում «ՔՊ»-ից՝ Արայիկ Հարությունյանը»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

2038 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am