Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Ո՞վ կդառնա ԱԺ 11-րդ նախագահը. «Ժամանակ»

10:05, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Ո՞վ կդառնա ԱԺ 11-րդ նախագահը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը: ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն, հավանաբար, նաև խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարևորն ու ամենաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի և հասարակության քննարկումների առաջին սանդղակից:
     Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռևս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, և նա դա իմանալու է հենց ԳՄ նիստի ժամանակ՝ վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, և իրենց ո՞ր արժանիքների համար կարող է նրանցից յուրաքանչյուրն առաջադրվել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:
     ՀՀԿ-ն դեռևս աշնանից սկսեց երիտասարդացնել իր ղեկավար կազմը: Օրինակ՝ ԳՄ անդամ դարձրեց նույն Ս. Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին և Վիգեն Սարգսյանին: Ա. Հովհաննիսյանին նաև որպես կին անդամ ընդգրկեցին այդ մարմնում, որ ԳՄ-ի կազմի մեծացումը միայն տղամարդկանց միջոցով չլինի: Իսկ նա ԱԺ նախագահ լինելու համար ունի ներկայանալի կեցվածք, միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵԽԽՎ-ի հետ աշխատելու և գերատեսչություն ղեկավարելու որոշակի փորձ: Բայց թե խորհրդարանական դիվանագիտության, թե ղեկավար լինելու նրա ունեցած հնարավորություններն այնքան էլ բավարար չեն ԱԺ նախագահ լինելու համար: Նա թեև մի քանի տարի եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, բայց դա քիչ է ամբողջությամբ տիրապետելու այդ արվեստի նրբություններին: Մյուս կողմից խորհրդարանը նախարարություն չէ, որ ԱԺ նախագահը լինի պատգամավորների ղեկավարը»,- գրում է թերթը։
     Մանրամասներն՝ այսօրվա համարում։

2791 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am