Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ծառուկյանը հետ է քաշվում. նա որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 17 մայիսի, 2017 թ.
Ծառուկյանը հետ է քաշվում. նա որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:
     Կարծիքներ կան, որ մարզպետ և պատգամավոր Գրիգորյան եղբայրներն էլ ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, որի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն: Հ. Ղազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտաշատում աշխատել է Արայիկ Գրիգորյանի օգտին, որը ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ ավելի քան 45 հազար ձայն է ստացել:
     Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է չաջակցել Հովիկ Աբրահամյանին Արտաշատի ընտրություններում, եթե վերջինս որոշի դիմակայության գնալ ՀՀԿ-ի հետ։ Որոշումը ավելի կհաստատվի և կհիմնավորվի, եթե Ծառուկյանը կարողանա թեկնածուի անձը համաձայնեցնել Սերժ Սարգսյանի հետ ու որ այդ անձը ոչ մի ընտանեկան թշնամանք չունենա Աբրահամյանների հետ»:
     Մանրամասները՝ թերթի համարում։

3016 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am