Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Արեգ Բալայանը և Մարիա Ֆերնանդա Մորենոն «Ավրորայի» մրցույթների հաղթողներն են

21:20, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Արեգ Բալայանը և Մարիա Ֆերնանդա Մորենոն «Ավրորայի» մրցույթների հաղթողներն են

Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվեց «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ:
     Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները:
     Արցախից՝ Արեգ Բալայանի «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը:
     Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը (Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի (Թաիլանդ) «Անագե պատերի հետևում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը (Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի և Աննա Կարոլին դե Լիման (Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:
     «Համոզիչ, կարեկցանքով լի և զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված

պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, և այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ և կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարևոր խնդիրների վրա», - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:
     Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև:
     «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) և Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:
     «Այս մրցույթներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկսած մարդասիրական շարժումն ավելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրության և երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները, - ասաց մրցույթների ժյուրիների անդամ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը»:
     «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգևատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրներն ստացել են բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու
     2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ մայիսի 28-ին, Երևանում:

2008 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am