Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Քարաթափման հետևանքով փակվել է Ալավերդի-Այրում ճանապարհը

20:35, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Քարաթափման հետևանքով փակվել է Ալավերդի-Այրում ճանապարհը
     Մայիսի 16-ին, ժամը 12:20-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (25 մ երկարությամբ, 1,7-3,3 մ լայնությամբ և 4,6 մ բարձրությամբ):
     Ժամը 14:30-ի դրությամբ «Թումանյանի ՃՇՇՁ» ընկերության ուժերով ճանապարհի մի մասը մաքրվել է թափված քարերից՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
     Փրկարարները սահմանազատել են տարածքը. ժամը 18:00-ին դադարեցվել են աշխատանքները, որոնք կվերսկսեն առավոտյան:
     Տեղեկությունը փոխանցվել է «Թումանյանի ՃՇՇՁ» ընկերության գլխավոր ճարտարագետին, Հաղպատի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչին:
2089 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am