Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

ՀՀ գյուղնախը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում

18:05, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
ՀՀ գյուղնախը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում

Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացմանհամար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
     Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների և ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որևէ պատրաստուկի հետ:
     Պտղատու ծառերի և խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու և բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):
     Բուժումներն իրականացնելիս նախարարությունը խորհուրդ է տալիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից։

2509 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am