Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԲՀԿ-ականներն աջակցել են Տարոնին

17:15, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
ԲՀԿ-ականներն աջակցել են Տարոնին

Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց ու հայտարարեց, թե իրենք որևէ մեկին աջակցելու «ժամանակ չունեն»։ Ասում են՝ ԲՀԿ-ն ունեցել է այդ ժամանակն ու թեև պաշտոնապես չի հայտարարել Տարոն Մարգարյանին աջակցելու մասին, բայց փող է բաժանել նրա օգտին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի համար որոշ փող բաժանողներ աշխատել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, ասում են նաև, որ «Ծառուկյան դաշինք»-ի չմասնակցելը միայն օգուտ է բերել Տարոն Մարգարյանին, քանի որ, ըստ տեսակետների, Ծառուկյանի ընտրազանգվածին վերցնելու շանսերն առավել մեծ են եղել Տարոն Մարգարյանի մոտ։ Ի տարբերություն այլ ՀՀԿ-ականի՝ Մարգարյանի վարկանիշը շատ չի ասոցացվում ՀՀԿ-ի հետ․ շատերը նրան ընկալում են՝ որպես ոչ այնքան կուսակցական գործիչ, որքան Ավանի նախկին «լավ» թաղապետ, Անդրանիկ Մարգարյանի որդի և այլն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17832 | 7
Facebook