Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների գործում «սայլը տեղից չի շարժվում»

16:45, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Սարի թաղի բախումների հետևանքով կալանավորվածների գործում «սայլը տեղից չի շարժվում»

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հարազատների գործում որևէ փոփոխություն չկա:
     «Կարող ենք այսպես ասել՝ «սայլը տեղից չի շարժվում»: Դատախազությունն էլ իր հերթին լռեց և որևէ քայլ չձեռնարկեց տղաներին ազատ արձակելու համար: Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց գլխավոր դատախազի առաջարկությունը, թե ինչու մեր տղաները մեղքն ընդունելու դեպքում պետք է ազատ արձակվեն, եթե անմեղ են։ Այդ առաջարկը մերժելուց հետո որևէ այլ նոր բան դատախազությունից չկա»,- ասաց Բերնեցյանը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մայիսի 23-ին` Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է նստացույց անողներին և տեղեկացրել, որ եթե կալանավորվածներն ընդունեն մեղքն, ապա ազատ կարձակվեն:
     Հիշեցնենք, որ ինն ամիս առաջ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո, Խորենացի փողոցից Սարի թաղ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր։ Սարիթաղցիները զրկված էին տրանսպորտից, չունեին նաև գազ և ինտերնետ կապ։ Հուլիսի 19-ին ոստիկանության և բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ, որից հետո 10 անձ կալանավորվեց:

1266 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am