Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խաղաղօվկիանոսյան անմարդաբնակ կղզին համարվել է մոլորակի ամենաաղտոտված վայրը

19:10, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Խաղաղօվկիանոսյան անմարդաբնակ կղզին համարվել է մոլորակի ամենաաղտոտված վայրը

Խաղաղօվկիանոսյան ոչ մեծ անմարդաբնակ Հենդերսոն կղզին ճանաչվել է մոլորակի ամենաաղտոտված վայրն՝ ըստ ԱՄՆ-ի ԳԱԱ-ի հաշվետվության:
     Կղզին տեղակայված է Նոր Զելանդիայի և Լատինական Ամերիկայի միջև և այնտեղ գրանցվել է մեկ քառակուսի մետրի վրա աղբի ամենամեծ խտությունը՝ 671 օբյեկտ: Հենդերսոնի ընդհանուր մակերեսը կազմում է 4,3 հա: Կղզին արդեն իսկ պատված է 17,6 տոննա աղբով, ընդ որում, ամեն օր այստեղ է հայտնվում միջինում աղբի 27 նոր օբյեկտ: Այս իրադրության մեղավորը 20-րդ դարի կեսերին պլաստիկի արտադրության կտրուկ աճն է, ասում են մասնագետները:

14010 | 0
Facebook