Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել՝ «ՍԱՍ գրուպ»-ի սկանդալային ձայնագրության գործով կասկածյալ կամ մեղադրյալ կա՞, թե՞ ոչ

16:25, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել՝ «ՍԱՍ գրուպ»-ի սկանդալային ձայնագրության գործով կասկածյալ կամ մեղադրյալ կա՞, թե՞ ոչ
     Խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ում տեղի ունեցած ժողովի սկանդալային ձայնագրության հետ կապված որևէ տեղաշարժ չի արձանագրվել։ ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` հարցաքննե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, և, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է և գաղտնիությունից ելնելով՝ այս պահին մանրամասներ չի կարող հաղորդել:
     Ըստ մամուլի՝ տպավորությունն այն է, որ գործը սառեցնում են՝ ժամանակ անց կարճելու համար:
     Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ»-ի ղեկավարությունն աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որտեղ քննարկել էին, թե ով ինչքան ձայն պետք է բերեր թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի օգտին:
     Ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:
2813 | 1
Facebook