Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«1990-ի համեմատ ՀՀ տնտեսությունն աճել է 1,79 անգամ, Ադրբեջանինը՝ 2,72 անգամ». Հրանտ Բագրատյան

15:40, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«1990-ի համեմատ ՀՀ տնտեսությունն աճել է 1,79 անգամ, Ադրբեջանինը՝ 2,72 անգամ». Հրանտ Բագրատյան
     Եվ այսպես, 2015թ., 1990-ի համեմատ, ՀՀ տնտեսությունն աճել է 1,79 անգամ (179%), Ադրբեջանինը՝ 2,72 անգամ (272%), իսկ Վրաստանի տնտեսությունը կազմել է 1990-ի սոսկ 80%-ը։ Սրանք ՀԲ թվերն են՝ ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։ Նույն աղբյուրի համաձայն բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն համապատասխանաբար կազմել է 3489, 5497 և 3757 դոլար կամ, հաշվի առած պարիտետը, 8418, 17779 և 9599 դոլար։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս։ Չ՞է որ ՀՀ-ն Վրաստանից 2 անգամ ավելի արագ է աճել։ Ինչո՞ւ հետ ընկավ։ Չ՞է որ 1990-ին, ըստ ԽՍՀՄ վիճակագրության, Հայաստանը գերազանցում էր 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (2915ռուբլի) և Վրաստանին (2630 ռուբլի), և Ադրբեջանին (2190 ռուբլի)։ Իհարկե, ազգային եկամուտը ՀՆԱ չէ։ Բայց կարող է համեմատական շարքերի դեպքում ՀՆԱ նկատմամբ առավելագույնը 5-10% տարբերություն տալ։ Մինչդեռ նույն ՀԲ կայքում կարդում ենք այպիսի թվեր՝ 1990թ ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 636 դոլար, Վրաստանում 1614 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 1237 դոլար։ Ուրեմն գործ ունենք սովորական խարդախության հետ։ ՀՀ ԱՎԾ-ն, որպեսզի արդարացնի 2000-2008, 2012թթ համեմատաբար բարձր տնտեսական աճը, իջեցրել է 1990թ բազային թիվը։ Դե ո՞վ է կոմունիստներից բողոքելու։ Մակրոտնտեսական թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2000-2008, 2012թթ տնտեսական աճը 2 անգամ փոքր է եղել։ 2016-ին իրականում ոչ թե 0-ական աճ է եղել, այլ փորձ է կատարվել մի փոքր շտկելու իրավիճակը, այն էլ սոսկ գյուղատնտեսության մասով։ Կառավարության առաջիկա ծրագրում նախևառաջ պետք է դրվի վիճակավրական տվյալների գույքագրման պահանջ։ Այլապես, ճիշտ տեղեկատվական բազայի բացակայության պայմաններում ի՞նչ ծրագիր կարող է լինել։
2359 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am