Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Թուրքիայում նախարարությունների 85 աշխատակից է ձերբակալվել

14:50, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Թուրքիայում նախարարությունների 85 աշխատակից է ձերբակալվել

Թուրքիայում անցած տարվա հունիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործի քննության շրջանակում երկրի էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակից է ձերբակալվել: Նրանք մեղադրվում են ԱՄՆ-ում ապաստան գտած կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար: Այս մասին այսօր հայտնել է CNN Turk լրատվականը:

Ավելի վաղ Թուրքիայում կալանքի տակ էր առնվել Cumhurriyet թերթի առցանց տարբերակի գլխավոր խմբագիր Օգուզ Գյուվենը, իսկ մինչ այդ, ձերբակալվել էր ընդդիմադիր նույն պարբերականի 10 լրագրող: Նրանց մինչև 43 տարվա ազատազրկում է սպառնում:
     Հարկ է նշել, որ այսօր Վաշինգթոնում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Էրդողանն Սպիտակ տան ղեկավարից կպահանջի Գյուլենի արտահանձնումը:

11091 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am