Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հարցազրույցներ

««Վերևների» մեր ո՞ր «մեծ ախպոր» համար են գումար խնայում՝ լուծարելով լեզվի տեսչությունը». Էլֆիք Զոհրաբյան

15:05, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
««Վերևների» մեր ո՞ր «մեծ ախպոր» համար են գումար խնայում՝ լուծարելով լեզվի տեսչությունը». Էլֆիք Զոհրաբյան

Լեզվի պետական տեսչության լուծարման մասին լուրերը հատկապես անընդունելի են մտավորականների շրջանում, ովքեր այդ քայլը գնահատում են որպես հակաազգային որոշում: MAMUL.am-ի զրուցակիցն է գրող, դերասան, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանն, ում կարծիքով` մենք ամեն առումով պետք է դողանք մեր լեզվի վրա, դրա հարստության պահպանմամբ զբաղվենք՝ չմոռանալով, որ թշնամին չի քնում․ «․․․Իսկ մենք ուզում ենք լեզվի տեսչություն փակել»,- մտահոգվում է գրողը:
     «Սատիրիկ լեզվով ասած՝ ամոթ կլինի Ադրբեջանի կառավարությանը, որ շնորհակալագիր չուղարկի այդ կապակցությամբ... Եթե մայր լեզուդ քեզ համար արժեք է, ուրեմն դառնում ես երկրիդ ճշմարիտ քաղաքացի: Էլ չեմ ասում՝ հայրենասիրության գլխավոր չափանիշներից մեկը՝ լեզվի հանդեպ մեծագույն հարգանքն է ու տիրապետումը: Իսկ լեզվական զանցառությունների ու հարուստ լեզվի սպանությունը կանխելու համար ինչ-որ վերահսկող կառույցներ են պետք. առաջինը՝ տեսչությունը»,- համոզված է նա:
     Էլֆիք Զոհրաբյանի խոսքով` քաղաքակիրթ երկրների խորհրդարաններում լեզվական շեղումները կարող են հեղինակազրկել մարդուն․ «Տեսչությունը պետք է խստորեն գործի հատկապես կառավարական շրջաններում, ինչու ոչ, տուգանքի միջոցով հարգանք ներարկի լեզվի հանդեպ, իսկ լեզուն ամեն ինչ է, քո հայրենիքն է, քո աշխարհայացքը...»,- կարծում է նա:
     Անդրադառնալով լեզվի տեսչության գործառույթներին՝ գրողը նկատեց, որ այն պետք է լինի ստեղծագործական մոտեցում որդեգրած հզոր կառույց, վերահսկողություն ստանձնի: «Կառավարությունն էլ պետք է թիկունք լինի նրան... Լեզվի տեսչության լուծարման որոշումը պետք է ոչ միայն սթափեցներ այդ կառույցի աշխատակազմին, այլև գերակտիվանալու մղեր»,- նշում է մեր զրուցակիցը:
     Նրա տպավորությամբ` կարելի է եզրակացնել, որ տեսչության աշխատակիցների աշխատելաձևը ամուլ է եղել: «Եթե աշխատակցների իրավունքներն են սահմանափակել, ապա դա կրկին անարդյունավետ աշխատելու հետևանք է եղել, այլապես կառավարությունը չէր հանդգնի նման «հանճարեղ» որոշում ընդունել: Հարկավոր էր երիտասարդ ուժեր բերել, բարեփոխել տեսչության գործառույթները՝ գիտակցելով, որ ղեկավարդ չի կարող լիարժեք ղեկավար կոչվել, եթե լեզվի հանդեպ ունի ցինիկ արհամարհանք: ««Վերևների» մեր ո՞ր «մեծ ախպոր» համար են գումար խնայում՝ լուծարելով լեզվի տեսչությունը, իմանանք, առաջարկենք Մատենադարանն էլ փակեն, ակադեմիաներն ու հատկապես գրադարանները: Բա օգնության չհասնե՞նք»,- ամփոփեց գրողը:

3275 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 15:54, 16.05.2017
Լեզվի տեսչությունը վաղուց պետք է լուծարեին:Այդ տեսչության օգուտն ինչ է,երբ հեռուստատեսությամբ աղավաղում են լեզուն?Պետական բյուջեից անիմաստ փողերի ծախս:
Մանե
Մանե 17:19, 16.05.2017
Այո, լեզվի տեսչությունը կարևոր կառույց է, ուղղակի լավ կլիներ ոչ թե փակեն, այլ աշխատակիցներին վռնդեն, նոր լավ կադրեր բերեն: Թե չէ թուրքին ուրախացնելու ենք դրանով:Լեզվի տեսչության մարդիկ խոսում էին եթերի աղավաղումնրի մասին, բայց շան տեղ դնող չկար: Նախ պետք է կառավարությանը փոխել, լեզվի արժեք գիտակցող մարդիկ կառավարեն մեր երկիրը:
Ստեփան
Ստեփան 17:35, 16.05.2017
Կառավարությունն ա պետական բյուջեի փողերը մխսում, շատ սխալ կանեն, որ լեզվի պահպանման էդ կառույցի գլուխն ուտեն, ուղղակի փոխեք դրանց անտաղանդ աշխատողներին, դուխով մարդիկ դրեք, որ ոչ մեկը ռիսկ չանի ժարգոնավատ լինի եթերից: