Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Երկիր ծիրանի»-ն դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

14:10, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Երկիր ծիրանի»-ն դիմել է ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
    
     «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
     Տիգրան Մուկուչյանին՝
     «Երկիր Ծիրանի» կուսակցության լիազոր ներկայացուցիչ
     Արմեն Գաբրիելյանից
    
     Դիմում-բողոք
    
     2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը և հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով և ներկայացված ԿԸՀ:
     Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երևում և տեսախցիկների աշխատանքը խափանված է:
     Տեղյակ եք նաև մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել և տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր:
     Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել և անվավերության հետեւանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել և բերվել է ընտրատեղամաս և կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը:
     Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի և հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե և շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ):
     Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:
     Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:
     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա այդպիսիք հնարավոր չէ շտկել:
     Դիմում-Բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

2413 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anti hhk
anti hhk 14:34, 16.05.2017
Hup tur zaruhi azgi serutsq@ qo het e
anti hhk
anti hhk 14:39, 16.05.2017
Por-nikneri 20% anots xumbn ench e vor mez haxti
Zhoxovrdi batsardzak metsamasnutyun@ asel e ir xosq@
Himi herd@ qonn e
Azgi 80% tikunqid kangnats e
anarak hajer
anarak hajer 15:18, 16.05.2017
ջան Զարուհի ջան մի քանի հատ որ քեզ նման լինի Հայաստան կունենանք
The journalists violate the rights of free citizens
The journalists violate the rights of free citizens 22:49, 16.05.2017
Veracreq es lrbin: