Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան»․ Առողջապահության նախարար

13:30, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան»․ Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ եթե չվերանշանակվի, ապա ապահովագրության ոլորտ ևս չի վերադառնա. «Իմ կոլեգաների հետ միասին պետք է հրաժարական տանք, ինչը և կանեմ։ Ինչ վերաբերում է աշխատելուն, եթե որոշվի, որ աշխատելու ենք, մենք ձեռնամուխ կլինենք, որպեսզի ծրագրերը կյանքի կոչվեն, եթե չէ, ապահովագրություն երևի չվերադառնամ, բայց ունեմ նախագծեր, որոնցով կզբաղվեմ»։ Ալթունյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է որոշ բուժհաստատությունների միացում զինվորական հոսպիտալների հետ, ինչը կբարելավի մարզերում բուժման և առողջապահության որակը․ «Որոշ հիվանդանոցներ և բուժհաստատություններ ուղղակի կվերանան, դրանց փոխարեն կվերապատրաստենք մեր բուժաշխատողներին և Հայաստանում կզարգացնենք պոլիատիվ բուժօգնությունն ու ինտերնատները մեծահասակների համար»,- ասել է նախարարը:

4403 | 2
Facebook