Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Քնած հետույքի համախտանիշը՝ լուրջ սպառնալիք նստակյաց ապրելակերպով մարդկանց համար

22:10, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Քնած հետույքի համախտանիշը՝ լուրջ սպառնալիք նստակյաց ապրելակերպով մարդկանց համար

Եթե ձեր աշխատանքը պարտադրում է ամբողջ օրը նստել համակարգչի դիմաց, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր հետույքի մկանները կսկսեն ատրոֆիայի ենթարկվել, քանի որ նրանց այլևս պետք չէ աշխատել: Այս երևույթն անգամ պաշտոնական անվանում է ստացել՝ հետույքային ամնեզիա, կամ, ինչպես բժիշկներն են ոչ պաշտոնապես անվանում՝ քնած հետույքի համախտանիշ: Երկարատև նստելու հետևանքով մարդկանց հետույքը բառի ուղիղ իմաստով քուն է մտնում, դա հանգեցնում է ոչ միայն հետույքի մկանների աշխատանքի խախտման, այլև կեցվածքի խեղման, մեջքի ստորին հատվածի, ազդրերի, ծնկների ցավերի:
     Հետույքի մկանների վրա ծանրաբեռնվածության պակասը հանգեցնում է դրանցում տոնուսի նվազման, դրանք դառնում են հարթ ու կախվող:
     Այս երևույթն առաջինը նկարագրող բժիշկ Քրիս Քոլբան ասել է. «Մարդու ամբողջ օրգանիզմն աշխատում է որպես մեկ ընդհանուր համակարգ: Եվ մեծամասամբ, երբ մարդիկ գալիս են ծնկի, ազդրերի կամ մեջքի ցավերով, դրանք բացատրվում են հետույքի մկանների թուլացմամբ: Երկարատև նստակյաց վիճակից թուլանում է հետույքն ու հակառակը, լարվում են մեր օրգանիզմի մնացած հատվածները»:

5554 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am