Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար` Թալինում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են

12:30, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Խոշոր ավտովթար` Թալինում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
     Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 NR 477 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 29 ՏՏ 420 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես գրում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
4645 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am