Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Մաշկը պլոկված է եղել, գլուխը՝ դեֆորմացված». Գյումրիում նորածինը մահացած է ծնվել

12:20, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Մաշկը պլոկված է եղել, գլուխը՝ դեֆորմացված». Գյումրիում նորածինը մահացած է ծնվել

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր առավոտյան երիտասարդ ծննդկանի նորածինը մահացած է լույս աշխարհ եկել: «Շատ ցանկալի հղիություն էր, ընտանիքի առաջնեկն էր լինելու, բայց, ափսոս, մահացած է ծնվել և արատով: Մաշկը պլոկված է եղել, գլուխը՝ դեֆորմացված, սարսափազդու ֆիլմի նման մի բան էր, մենք դեռ շոկի մեջ ենք, ուշքի չենք կարողանում գալ»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ հարազատները ծննդկանին դեռևս տեղյակ չեն պահել դեպքի մասին: Բժիշկը տեղեկացրեց, որ արատի հիմնական պատճառն, ըստ երևույթին, ներարգանադյաին ինֆեկցիան է եղել։ «Հղիության ընթացքում ինֆեկցիոն հիվանդություններով է վարակվել, հավանաբար ներարգանդային խնդիրներ են առաջացել: Դա մի այնպիսի արատ է, որ նախապես չի երևացել»,- ասաց ծննդատան տնօրենը` հավելելով, որ ծննդկանը համապատասխան ստուգումներն անցել է և որևէ արտառոց բան այդ ժամանակ չի գրանցվել:

5602 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am