Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

14:35, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի կանցկացվի մայիսի 20-ին, «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսով:
     Կոմիտասի թանգարան-ինստիտուտը (Արշակունյաց 28) ևս միացել է համաեվրոպական այս տոնին՝ կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ:
     Ժամը 10:00-ից մինչև կեսգիշեր այցելուների համար բաց կլինեն մշտական և ժամանակավոր («Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում») ցուցադրությունները:
     Ժամը 17:00-18:30՝ տարեգրքի շնորհանդես. «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը», զրույց-հանդիպում Դանիել Երաժշտի հետ:
     Ժամը 18:00-21:30՝ նկարչության բաց դաս՝ Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ:
     Ժամը 18:30՝ կրթական ծրագիր. «Հազար ու մի խաղ». կուսուցանվի Կոմիտասի գրառած ժողովրդական երգերի 3-4 նմուշ: Հանդիպումը կվարի արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանը:
     Ժամը 19:00՝ կրթական ծրագիր. «Զար զընգը, թող զնգա» խաղ-փորձարկում ավանդական նվագարաններով. այն նախատեսված է 6-9 տարեկան երեխանների համար:
     Ժամը 20:00՝ համերգ. Նորայր Քարտաշյան և ՄԵՆՈՒԱ խումբ (հատուկ հյուր՝ Լևոն Առաքելյան):
     Ժամը 21:00՝ համերգ. «Օտրի» տրիո (Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):
     Ժամը 22:00՝ համերգ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբ:

«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
«Թանգարանների գիշերը»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
5519 | 0
Facebook