Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-ն միշտ ունի իր կայուն ընտրազանգվածը, եթե չեք գնում ընտրության, այդ ընտրազանգվածի դեմ պայքարող ձայները պակասում են». Գևորգ Գորգիսյան

11:45, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«ՀՀԿ-ն միշտ ունի իր կայուն ընտրազանգվածը, եթե չեք գնում ընտրության, այդ ընտրազանգվածի դեմ պայքարող ձայները պակասում են». Գևորգ Գորգիսյան

Փաստ․ ՀՀԿ-ի ձեռքում է գտնվում ՀՀ միահեծան կառավարելու լծակները, պետական և ֆինանասական ռեսուրսների գրեթե 90%-ը։
     Փաստ․ և՛ խորհրդարանական, և՛ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն, իր՝ ընտրապայքարի ողջ զինանոցով, Երևանում հավաքեց գրեթե նույն քանակի քվե՝ 241,082 և 240,036 համապատասխանաբար։
     Փաստ․ Երևանում կա գրանցված 842,151 ընտրող։
     Հաշվի առնելով վերոհիշյալ թվերը, Երևան քաղաքի համար կարելի է անել հետևյալ եզրահանգումը․ ՀՀԿ-ն ունի կայուն ընտրազանգված և ընտրությունների արդյունքները կախված են մնացած մոտ 600 000 ընտրողներից։ Եթե ենթադրենք, որ վերջիններիս մոտ կեսը արտագաղթել է, կստացվի, որ ընտրությունների արդյունքը կախված է ՀՀԿ-ի տիրապետությունից դուրս 300 000 քաղաքացիներից, որը ակնհայտորն ավելին է, քան ՀՀԿ 240 000 ընտրազանգավծը։
     Իսկ ինչո՞ւ կրկին հաղթեց ՀՀԿ-ն։
     Որովհետև նշված 300 000 քաղաքացիներից միայն 105122-ը գնացին ընտրության։ Մնացած 194878 քաղաքացիներից յուրաքանչյուրը որոշեց, որ իրենից ոչինչ կախված չէ։ Այնինչ, հե՛նց իրենցից յուրաքանչյուրից էր կախված ընտրության արդյունքը։ Փաստորեն, ընտրության չգնացողները թույլ տվեցին ՀՀԿ-ին հաղթել։
     Իսկ եթե խոսենք ՀՀԿ-ի լեգիտիմ իշխանություն լինել չլինելուց, ապա այն քաղաքական ուժերը, որ մասնակցեցին ընտրության և այն քաղաքացիները, որ գնացին ու քվեարկեցին ՀՀԿ-ի դեմ, նրանք և միայն նրանք կասկածի տակ դրեցին ՀՀԿ-ի լեգիտիմ իշխանություն լինելը։ Իսկ ընտրության չգնացողները լեգիտիմացրեցին ՀՀԿ իշխանությունը՝ ոչ մի կերպ չառարկելով ու չպայքարելով դրա դեմ, թերևս բացի սոցցանցերում ջղային «ստատուսներ» գրելուց։
     Որպես վերջաբան ուզում եմ խնդրել ընտրության չգնացածներին հաշվի առենել, որ ՀՀԿ-ն միշտ ունի իր կայուն ընտրազանգվածը (Երևանում 240 000) և եթե դուք չեք մասնակցում ընտրության, այդ ընտրազանգվածի դեմ պայքարող ձայներն են պակասում։ Ես չեմ ասում գնացեք ու ընտրեք Ելք-ին։ Ուղղակի գնացե՛ք ընտրության և տեր կանգնեք Հայսատանի Հանրապետությանը, որովհետև ՀՀ սահմանադրության 2-րդ Հոդվածում ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Եթե ժողովուրդը հրաժարվում է իր իշխանությունից, այն զավթում են օլիգարխները։

3132 | 14
Facebook