Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

90 տարեկանում կինն արգելում էր բրիտանացուն թռչել անկարգելով, իսկ 101-ում նա դարձավ աշխարհի ռեկորդակիր

11:10, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
90 տարեկանում կինն արգելում էր բրիտանացուն թռչել անկարգելով, իսկ 101-ում նա դարձավ աշխարհի ռեկորդակիր

101-ամյա բրիտանացի Բրայսոն Ուիլյամ Վերդուն Հեյեսը դարձել է աշխարհի ամենատարեց անկարգելորդը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հեյեսն անկարգելով թռիչք է իրականացրել 101 տարեկան 38 օրական հասակում, ցատկել է 4.500 մետր բարձրությունից: Նա ազատ անկման մեջ է եղել 2 րոպե: Նախկին ռեկորդը պատկանում էր կանադացի Արման Գենդրոյին՝ 101 տարեկան 3 օրական:

Հեյեսի հետ թռել են նաև նրա հարազատները՝ 74-ամյա որդին, 50-ամյա թոռը, 21-ամյա ծոռնուհին ու 16-ամյա ծոռը: Թռիչքի նպատակը վետերաններին աջակցող բարեգործական ընկերության համար գումարներ հավաքելն է եղել: Երկրորդ համարշխարհային պատերազմի ժամանակ Հեյեսը մասնակցել է Նորմանդիայում զորքերի իջեցմանը, այնուհետև կռվել Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Գերմանիայում, պարգևատրվել Պատվո լեգիոնով:

Հեյեսը 90 տարեկանից ցանկացել է մասնակցել անկարգելային սպորտով, սակայն կինը դեմ է եղել, միայն կնոջ մահից հետո, արդեն 100 տարեկանում, նա կատարել է առաջին թռիչքը:

1734 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am