Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ադրբեջանի բեսպրեդելության մեղավորը մենք ենք». Գագիկ Համբարյան

10:45, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
«Ադրբեջանի բեսպրեդելության մեղավորը մենք ենք». Գագիկ Համբարյան
     Մայիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ և լուսանկարներ տարածեցին, թե ինչպես են ոչնչացնում «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրը և դրա փոխադրող-լիցքավորող մեքենան: Արցախի ՊՆ-ն հաստատեց, որ իրոք մայիսի 15-ին հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ռազմական տեխնիկայի մասին է խոսքը: Հայկական կողմը նաև հայտարարել է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու:
     Այս ամենի համար մեղավոր ենք մենք: Ադրբեջանը վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն պահում է ահաբեկչի պես: Իսկ մենք անընդհատ դիմում ենք միջազգային հանրություն կոչվածին և նոր անցնում պատժիչ գործողությունների, որոնք շատ դեպքերում գաղտնի է պահվում: Զարմանալի է, թե ինչո՞ւ: Իլհամ ահաբեկչի իշխանությո՞ւնն ենք պաշտպանում: Սա սխալ ռազմավարություն է: Թուրքերի հետ այսպիսի մեթոդներով «խոսելը» ավելի մեծ վնաս է տալիս մեզ: Հայկական կողմերը պետք է իրենք նախահարձակ լինեն և չսպասեն, թե Բաքուն հերթական անգամ ինչ նոր սադրանք է պատրաստելու: Ադրբեջանական կողմը ահաբեկչին բնորոշ վարքագծով փորձում է ճնշում գործադրել Երևանի, Ստեփանակերտի և միջնորդների վրա: Սակայն այդ նույն Մինսկի խումբը, տեսնելով հայկական կողմերի պաշտպանողական և թույլ տակտիկան, գերադասում է լռել կամ անհասցե հայտարարություններ անել՝ ակամայից պաշտպանելով հարձակողական՝ ուժեղ դիրքից հանդես եկող Բաքվին: Այս ամենից կա մեկ ելք: Հայկական կողմերը պետք է ոչ միայն պատժիչ գործողություններ ձեռնարկեն ազերիների սադրանքներին ի պատասխան, այլ իրենք պետք է նախահարձակ լինեն և մեծ վնաս հասցնեն ազերի-թուրքերին: Ու այդ ամենը պետք է ներկայացնեն հայ և ազերի հասարակություններին, քանի որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո Բաքուն մեծ ջանքեր է գործադրում ձերբազատվելու պարտվածի բարդույթից, որով տառապել է 1994 թ-ից ի վեր: Թուրքը միշտ պետք է վախենա հայից, քանզի այդ վախից ձերբազատումը մեծ վտանգներ է պարունակելու մեզ համար:
     Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ թուրքի հետ պաշտպանվողի դիրքից հանդես գալու արդյունքը՝ պարտությունն է: Դրանց նախնիները 11-12-րդ դդ-ում այստեղ հայտնվեցին և կործանեցին Բյուզանդիան, իսկ մեզ թողել են մեր պատմական Հայրենիքի ընդամենը 10 %-ը:
     Հուսով եմ` Հայաստանի և Արցախի ղեկավարությունները կտրուկ կփոխեն իրենց ռազմավարությունն ազերիների հետ հարաբերություններում: Այդ մենք պետք է պարտադրենք Բաքվին, որ ամեն անգամ ինքը դիմի միջազգային հանրություն կոչվածին և միջնորդներին, որոնք հարգում են ուժեղներին և նողկանք են ապրում լացկաններից:
     Շիրազի «Էքսպրոմտը» գրեթե ներկայացնում է մեր իրականությունը. «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ»:
     Իսկ մենք պետք է ի կատար ածենք մեծն գյումրեցու ստեղծագործության վերջին նախադասությունը՝ «Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»: Հայրենիքում հավերժ մնալու համար պետք է գործել: Գործել եկվոր, մարդասպան ու ստոր բարբարոսի դեմ:
     Ժամանակն է պատժելու «բեսպրեդելշիկ» Իլհամ Ալիևին և նրա բանդային և բավական կոպիտ արձագանքել մեզ քննադատողներին կամ նույնիսկ անտեսել մեզ մեղադրողների բարբաջանքները:
     Հ.Գ. Հայկական կողմերի պատժիչ գործողությունն ազերիների այս սադրանքին պետք է ներկայացնել հանրությանը և տարածել ԶԼՄ-ներով:
2525 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
....
.... 11:06, 16.05.2017
կամաց կամաց թուրքը մեզ ծնկի է բերում. օրական մի զինվոր վերացնելով,մի տեխնիկա վերացնելով։մարդ եղեք մարդ, հերիք է ռուսի ոռը մտնեք ու թույլ տաք որ թուրքը մեզ վերացնի։ մինչև ռուս պապան չասի ինչ անեք չեք անում։