Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Վարչապետի նոր մրցակիցը. հետաքրքիր իրավիճակ․ «Ժամանակ»

10:05, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Վարչապետի նոր մրցակիցը. հետաքրքիր իրավիճակ․ «Ժամանակ»

«ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքը, ըստ որի' առաջատարը ՀՀԿ-ն է՝ 71 տոկոսով: Հաշվի առնելով Հայաստանի ընտրական գործընթացի առանձնահատկությունները՝ այդ արդյունքը ամենևին անսպասելի համարել չի կարելի:
     Այստեղ ուշագրավ է այլ բան: Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց կամ հավաքագրեց 49 տոկոս ձայն: Երևանի քաղաքապետի ընտրությանը այդ ցուցանիշը փաստացի կրկնապատկվել է: Ընդ որում, այն գործնականում կրկնապատկվել է ոչ միայն խորհրդարանի ընտրության համեմատությամբ, այլ նաև Երևանի քաղաքապետի նախորդ ընտրությունների: Այդպիսով, վիճակագրական այդ ցուցանիշների ներքո ստացվում է քաղաքական կամ ավելի շուտ՝ ներիշխանական, ներկուսակցական բավական հետաքրքրական շերտ:
     Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ դեմքն, այսպես ասած, Կարեն Կարապետյանն էր՝ այդ կուսակցության և ընդհանրապես իշխանության համար աննախադեպ բարձր վարկանիշով: Խոսվում էր նույնիսկ 80 տոկոսի մասին: Հետաքրքրական է, որ նույն ժամանակահլստվածում Տարոն Մարգարյանին վերագրվում էր 60 տոկոս: Այժմ ստացվում է, որ Մարգարյանի ցուցանիշը մեկուկես ամիս անց աճել է մոտ 10 տոկոսով:
     Հետաքրքիր է, թե ինչպիսի վիճակում է մեկուկես ամիս անց Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը: Զուտ կուսակցական արդյունքի առումով Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կամ «դիմանկարով» անցկացված ընտրական գործընթացում
     ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4700 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
anti hhk
anti hhk 13:28, 16.05.2017
Statsvum e vor ete hhkn dni asenq sharmazanovi teknatsutsyun@
U miayn sharmazavov@ gna u @ntri inqn iren
Statsvum e vor na 100% ov @ntrvel e :-))))
Es vor aga-rken e grel es orensgirq@
anti hhk
anti hhk 15:44, 16.05.2017
Hishum eq vor asum enq te jhudneri hakn u oek@
Inchi chantsan xorhrdaran
Vorovhetev jhudner hayastanum 20-25% en kazmum
Dra hamar el mashvats u baroyalqvats kusaqtsutyuner@ poxarinetsin elqov
U uzher@ kentronatsrin elqum
Dranov e batsatrvum elqi por-nkakan pahvatsq@