Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ի՞նչ կանի «Երկիր ծիրանի»-ն․ «ՀԺ»

10:00, երեքշաբթի, 16 մայիսի, 2017 թ.
Ի՞նչ կանի «Երկիր ծիրանի»-ն․ «ՀԺ»

«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունն այն նախատեսում է անել այսօր' մայիսի 16-ին: Այս մասին Armtimes.com-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:
     Armtimes.com-ի հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունն արդեն որոշե՞լ է, թե ովքեր են լինելու Երևանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանեց, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ:
     Չի բացառվում, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից:
     «Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք: Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:
     Աղեկյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ մանդատից հրաժարվի միայն քաղաքարդետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Աղեկյանը առաջարկեց բոլոր հարցերի պատասխանը ստանալ վաղը»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

2482 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am