Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակառակորդը, կառավարվող հրթիռից կրակ վարելով, մասնակի վնասել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա

21:50, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Հակառակորդը, կառավարվող հրթիռից կրակ վարելով, մասնակի վնասել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա
     Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական, պաշտպանական բնույթի օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ միավոր ռազմական, պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:
     Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
7650 | 6
Facebook