Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երազանքների մեջ են ընկել». ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ հայկական հրթիռային համակարգ խոցելու վերաբերյալ

20:35, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Երազանքների մեջ են ընկել». ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ հայկական հրթիռային համակարգ խոցելու վերաբերյալ

Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որտեղ ասվում է, իբրև թե իրենց հաջողվել է ոչնչացնել հայկական կողմին պատկանող «Օսա» զենիթահրթիռային համակարգ, տրանսպորտալիցքավորող մեքենան՝ իր ամբողջ անձնակազմով: Որպես «ապացույց»՝ ադրբեջանակն կողմը հրապարակել է մի տեսանյութ, որն ավելի շատ հին ու վատորակ մուլտֆիլմ է հիշեցնում: MAMUL.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովնհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը՝ մեկնաբանելով. «Երազանքների մեջ են ընկել, հեքիաթներ են հորինում»:

ՀՀ ՊՆ-ը հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ հայկական հրթիռային համակարգ խոցելու վերաբերյալ
7010 | 5
Facebook