Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հայաստանը կառավարում է 50-100 ընտանիք, որոնք առաջիկա տարիներին դուրս կմղվեն բիզնես ու քաղաքական դաշտերից». Արա Պապյան

17:15, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Հայաստանը կառավարում է 50-100 ընտանիք, որոնք առաջիկա տարիներին դուրս կմղվեն բիզնես ու քաղաքական դաշտերից». Արա Պապյան

«Տարբեր հանգամանքների պատճառով, ժողովուրդը չի արտահայտել իր կամքը: Կարելի է մեղադրել ժողովրդին, թե ինչու այնպես չարեց, բայց դա ակնհայտ է: Ո՛ւր ենք գնում` գնում ենք ամբողջատիրություն, դա նույնպես ակնհայտ է: Այդ մասին վկայում են միջազգային զեկույցները, որ աստիճանաբար մեզ մոտ բոլոր տեսակի ազատությունները սահմանափակվում են»,- ամփոփելով տեղի ունեցած ավագանու ընտրությունները` գնահատական հնչեցրեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը:
     Այն, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում ընտրություններ չեն լինի, Պապյանի կարծիքով` իր մեջ դրական և բացասական կողմեր ունի: «Դրականն այն է, որ հասարակությունը քիչ կջղաձգվի, բայց վատն այն է, որ հասարակությունը չունի այլևս որևէ լծակ` իրականացնելու իր հիմնական սահմանադրական իրավունքը, այն է` երկիրը կառավարել»:
     Քաղաքագետի խոսքով, այսօր Հայաստանում ժողովուրդը չէ, որ կառավարում է երկիրը, ինչպես ամրագրված է սահմանադրության մեջ, այլ` 50-100 ընտանիք, որոնց թիվը, ըստ նրա, առաջիկա տարիներին կկրճատվի և որոնք դուրս կմղվեն բիզնես դաշտից, քաղաքական դաշտից:
     «Եվ հիմա, որ մենք այս ընտրությունները համեմատում ենք մեր հարևանների գործունեության հետ, հատկապես Ադրբեջանի և Վրաստանի, արձանագրում ենք հետևյալը` երբ որ մենք զբաղված էինք ընտրություններով, նրանք պետություն էին կերտում»:

3459 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am