Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տարածքները` խաղաղության դիմաց» տարբերակը լիովին հնարավոր է». Էլմար Մամեդյարով

15:45, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Տարածքները` խաղաղության դիմաց» տարբերակը լիովին հնարավոր է». Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործանխարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է ունեցել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ` անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Մոսկվայում կայացած վերջին հանդիպմանը: «Հիմք ընդունելով Մոսկվայում երեք ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, ես այն տպավորությունն եմ ստացել, որ զորքերի դուրսբերումը խաղաղության կամ «տարածքները` խաղաղության դիմաց», տարբերակը լիովին հնարավոր է։ Սա վերջին 12 տարվա բանակցությունների տրամաբանությունն է»:

Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կայացել է ապրիլի 18-ին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ըստ պաշտոնական հայտարարության` հանդիպման ընթացքում կոնսենսուս էր ձեռք բերվել՝ շարունակելու բանակցային գործընթացը։

9366 | 12
Facebook