Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընդդիմադիրների կազմը, որը մտնում է ավագանի, պետք է Տարոն Մարգարյանին ամեն անգամ հուշի, որ իր մոտ չի ստացվելու». Ռուբեն Մեհրաբյան

17:35, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Ընդդիմադիրների կազմը, որը մտնում է ավագանի, պետք է Տարոն Մարգարյանին ամեն անգամ հուշի, որ իր մոտ չի ստացվելու». Ռուբեն Մեհրաբյան

«Ասել, որ Տարոն Մարգարյանին սպասվում է անհոգ 5-ամյակ, իհարկե կլինի չափազանցություն և միամտություն: Դա այդպես չի լինի: Այն կազմը, որը մտնում է ավագանի, պետք է ամեն անգամ Տարոն Մարգարյանին հուշի, որ իր մոտ չի ստացվելու: Այսինքն` փողոցը տարին 5 անգամ ասֆալտել չի ստացվի, իսկ գիտական բացատրությունները, թե ինչու Երևանում տրանսպորտը պետք է լինի ռուսական գազով և գազելներով, չի լինելու: Բացի դրանից, ցանկացած ավելորդ ծախս, որը թույլ կտա Երևանի քաղաքապետարանը Երևանի բյուջեից, դառնալու է հանրության ուշադրության առարկան: Այդ առումով, ես կարծում եմ, որ կունենանք քիչ այլ որակի տնտեսության կառավարում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրություններն, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` հավելելով, որ ավագանու ընտրություններում ընդդիմությունը կարողացավ ընտրողների բավական լայն շրջանակի մոբիլիզացնել, մոտիվացնել նրանց աշխատանքը:
     Քաղաքագետի կարծիքով` Երևանի ավագանու ընտրությունները հետխորհրդային, եվրասիական, ռուսաստանանման, ընտրություններ էին, որոնք ոչ մի կապ չունեին հանրային շահի հետ. «Հանրությանն այդ ընտրությունները ոչինչ չտվեցին: Ինչ տվեց` տվեց իշխանությանը»,- ասաց նա` ընդգծելով, որ ընդդիմության մոտ չստացվեց իրականացնել փոփոխության համար անհրաժեշտ հասարակական ֆոնը:
     Ռ. Մեհրաբյանի կարծիքով, Հայաստանը մտնում է ֆորս-մաժորների ժամանակաշրջան. «Առկա ռեսուրսով Հայաստանը չի կարողանա դրանց օգուտներից օգտվել, վնասներից խուսափել... այսօր ՀՀԿ-ն է ստանձնել պատասխանատվությունը, և ամբողջ իրավիճակի պատասխանատուն նա է»,- եզրափակեց բանախոսը:

3715 | 1
Facebook