Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Երկիր ծիրանի»-ն վաղը կտեղեկացնի՝ վերցնո՞ւմ են ավագանու մանդատները, թե՞ ոչ

15:15, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Երկիր ծիրանի»-ն վաղը կտեղեկացնի՝ վերցնո՞ւմ են ավագանու մանդատները, թե՞ ոչ

«Երկիր ծիրանի» կուսակցության մամուլի պատասխանատու, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կտեղեկացնի՝ վերցնո՞ւմ է ավագանու մանդատները, թե՞ ոչ։
     Հարցին՝ հնարավո՞ր է Զարուհի Փոստանջյանը հրաժարվի մանդատից, Աղեկյանն ասաց. «Վաղը բոլոր հարցերին պատասխան կտրվի, և կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին»։
     Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀԿ-ն Երևանի ավագանիում կստանա 46, Ելք դաշինքը՝ 14, Երկիր ծիրանին՝ 5 մանդատ։
     Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե), երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե):

| | |
2868 | 7
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 22:48, 15.05.2017
ամոթ էլ չեն անում, ինչ թվեր են ներկայացնում. թքեմ ձեր աննամուս երեսին հհկ։