Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիոնի թանգարանից 1 միլիոն եվրո արժողությամբ թագ են գողացել

15:05, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Լիոնի թանգարանից 1 միլիոն եվրո արժողությամբ թագ են գողացել

Անցած շաբաթ` գիշերը, Լիոնի Կրոնական արվեստի թանգարանից 19-րդ դարում ստեղծված թագ է գողացվել: 1800 թանկարժեք քարերով ու մարգարիտներով պատված թագի արժեքը, մասնագետների գնահատմամբ, կազմում է 1 միլիոն եվրո: Այն Լիոնի թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշներից մեկն է: Թանգարանից գողացվել են նաև մատանի և գավաթ, որոնք մշտական ցուցանմուշներից են:

«Կույս Մարիամի թագն» ստեղծվել է 1899թ., այն թանգարանին է նվիրել քաղաքի մեծահարուստ ընտանիքներից մեկը: 2016թ. թագի յուրաքանչյուր քարը հետազոտվել և ցուցակագրվել է, ինչը կհեշտացնի որոնողական աշխատանքները:
     Գողությունը լավ կազմակերպված է եղել: Գողերը թանգարան են ներխուժել գիշեվը` ժամը 4-ի սահմաններում` նախապես անջատելով տագնապային ազդանշանի համակարգը: Ոստիկանությունն արագ հասել է դեպքի վայր, բայց հանցագործներին բռնել չի հաջողվել: Նշվում է, որ թանգարանն այժմ փակ է:

19372 | 0
Facebook