Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ ենք համագործակցել «Երկիր ծիրանի»-ի հետ, եթե վերցնեն մանդատները»․ «Ելք» դաշինք

13:40, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Պատրաստ ենք համագործակցել «Երկիր ծիրանի»-ի հետ, եթե վերցնեն մանդատները»․ «Ելք» դաշինք
     «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն օրեր առաջ հայտնել էր, որ Տարոն Մարգարյանի կյանքը վերածվելու է դժոխքի: Լրագրողները «Ելք» դաշինքի անդամներից հետաքրքրվեցին՝ միանալո՞ւ են Փոստանջյանի ծրագրին։
     «Մենք պատրաստ ենք համագործակցել Երկիր ծիրանիի հետ, եթե վերցնեն մանդատները։ Մեզ ասում էր՝ գնում եք, Աժ-ի մանդատները վերցնում եք, հիմա տեսնենք՝ տիկին Փոստանջյանն ավագանու մանդատները վերցնելո՞ւ է, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նրա կյանքն առանց այն էլ դժոխք է․ պատկերացնո՞ւմ եք այդքան ընտրակաշառք բաժանած ու էդ ճանապարհով ձայներ ապահովված կլանների գերին լինելն ինչ է նշանակում»,- ասացին Մարուքյանն ու Փաշինյանը։
5364 | 5
Facebook