Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Ինչպես է «Ելք» դաշինքը գնահատում ընտրությունների արդյունքները

13:30, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Ինչպես է «Ելք» դաշինքը գնահատում ընտրությունների արդյունքները
     «ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած կաշառքներ են բաժանվել, որն ունեցել է կազմակերպված ու կենտրոնացված բնույթ։ Իրավապահները ցուցաբերել են համատարած անգործություն, որոշ դեպքերում հովանավորել են գործընթացը։ Ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին»,-
     հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։
     «Մենք ունենք վստահության կայուն հենարան ու մեր խնդիրն է մեր համակիրների բազմությունը բազմապատկել։ Մենք չկարողացանք քաղաքացիներին համոզել չքվեարկել ըստ ընտրակաշառքի ու առաջիկայում պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը, ով վերցնելու է Աժ պատգամավորի մանդատը՝ չվերցնելով ավագանունը։
     Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, որի օգտին է քվեարկել ընտրողների 71.25%-ը (240 036 քվե), երկրորդ տեղում է «Ելք» դաշինքը՝ 21.00%-ով (70 731 քվե), «Երկիր ծիրանի» կուսակցությունն ստանում է ձայների 7.75%-ը (26 109 քվե):
Տեսանյութն՝ 1in.am-ի
3098 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am