Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն տալիս է «WannaCry» գաղտնագրիչից պաշտպանվելու հանձնարարականներ

13:05, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն տալիս է «WannaCry» գաղտնագրիչից պաշտպանվելու հանձնարարականներ
    
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են «WannaCry» անվանումն ստացած գաղտնագրիչով վարակման տեղեկատվությունը. դրան մայիսի 12-ին բախվել են աշխարհով մեկ գործող տարբեր ընկերություններ։ Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, գրոհը տեղի էր ունենում Microsoft Security Bulletin MS17-010 հայտնի ցանցային խոցելիության միջոցով։ Այնուհետև վարակված համակարգում տեղադրվում էր ռութքիտ (ծրագրային միջոցների հավաքածու, որն ապահովում է օբյեկտների քողարկումը, կառավարումը, տվյալների հավաքագրումը), որն օգտագործելով՝ չարագործները գործարկում էին գաղտնագրող ծրագիրը։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բոլոր լուծումները գրանցում են այդ գրոհում կիրառվող տվյալ վնասաբեր ծրագիրը հետևյալ անվանումներով.
· Trojan-Ransom.Win32.Scatter.uf
· Trojan-Ransom.Win32.Gen.djd
· Trojan-Ransom.Win32.Wanna.b
· Trojan-Ransom.Win32.Wanna.c
· Trojan-Ransom.Win32.Wanna.d
· Trojan-Ransom.Win32.Wanna.f
· Trojan-Ransom.Win32.Zapchast.i
· Trojan.Win64.EquationDrug.gen
· Trojan.Win32.Generic (այս վնասաբեր ծրագրի գրանցման համար պետք է միացված լինի «Համակարգի մշտադիտարկում» կոմպոնենտը)։
Տվյալների գաղտնազերծման համար չարագործները պահանջում են վճարել փրկագին 600 ԱՄՆ դոլարի չափով՝ արտահայտված Bitcoin կրիպտոարժույթով։ Մայիսի 14-ի դրությամբ «Կասպերսկի Լաբորատորիա-ն» գրանցել է աշխարհի 74 երկրում գրոհի 45 000 փորձ։ Վարակման փորձերի ամենամեծ թիվը դիտարկվում է Ռուսաստանում։ Եվրոպոլի ղեկավարՌոբ Ուեյնռայթը հայտնել է, որ հզոր կիբեռգրոհին աշխարհով մեկ բախվել են 150 երկրում՝ հավելելով, որ խոսքը ավելի քան 200 հազար տուժածների մասին է, որոնցից շատերըընկերություններ են, ներառյալ՝ խոշոր կորպորացիաները։ Օրինակ՝ մայիսի 12-ին վիրուսային գրոհից տուժել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության 48մասնաճյուղ ամբողջ եևրկրով մեկ, այդ թվում՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և առողջապահության հիմնադրամներ, ինչը հանգեցրել է բժշկական հաստատություններումամբուլատոր հիվանդների ընդունման չեղարկման, շտապ օգնության ծառայության աշխատանքի խաթարումների և ծրագրված վիրահատությունների անցկացման խափանումների։ Եվ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆդոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
«WannaCry» գաղտնագրիչը արտադրության կանգառի է հանգեցրել ռումիանական «Dacia» ավտոգործարանում (http://www.reuters.com/article/uscyber-attack-dacia-idUSKBN1890IG?il=0), «Renault»-ի ավտոգործարանում (http://www.reuters.com/article/us-renaultcybercrime-idUSKBN1890AK), վնասել «Nissan»-ի Սանդերլենդի գործարանին (http://www.bbc.co.uk/news/uk-england-39906534), Իսպանիայի մի շարք խոշոր, այդ թվում՝ էներգետիկ ընկերություններին (http://www.bbc.com/news/technology-39901382
Այն դեպքում, եթե ձեր նիշքերը (ֆայլեր) գաղտնագրվել են, կտրականապես չի կարելի օգտագործել համացանցում առաջարկվող կամ էլեկտրոնային նամակներով ստացված գաղտնազերծման միջոցները։ Նիշքերը գաղտնագրված են կրիպտոկայուն ալգորիթմներով, իսկ ձեր ներբեռնած ուտիլիտները կարող են մեծ վնաս հասցնել ինչպես ձեր համակարգչին, այնպես էլ ամբողջ կազմակերպության համակարգիչներին, քանի որ պոտենցիալ վնասաբեր են և նպատակաուղղված են համաճարակի նոր ալիքին։
Եթե դուք հայտնաբերել եք, որ ձեր համակարգիչը ենթարկվել է վարակի, հարկ է անջատել այն և հետագա հրահանգներ ստանալու համար դիմել տեղեկատվական անվտանգության բաժին։
Մենք ընկերություններին խորհուրդ են տալիս ձեռնարկել վարակման ռիսկերը նվազեցնելու մի շարք միջոցներ.
· Տեղադրել Microsoft-ի պաշտոնական պատչ –ը (թարմացումը), որը փակում է գրոհի ժամանակ օգտագործվող խոցելիությունը (մասնավորապես, արդեն հասանելի են թարմացումները Windows XP և Windows 2003 տարբերակների համար);
· Համոզվել, որ միացված են պաշտպանական լուծումները ցանցի բոլոր հանգույցներում;
· Եթե օգտագործվում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական լուծումը, համոզվել, որ դրա տարբերակը ներառում է «Համակարգի մշտադիտարկում» կոմպոնենտը և այն միացված է;
· Գործարկել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական լուծման կրիտիկական հատվածների սքանավորման առաջադրանքը, որպեսզի հնարավոր վարակումը հայտնաբերվի հնարավորինս շուտ (հակառակ դեպքում գրանցումը տեղի կունենա ավտոմատ կերպով 24 ժամվա ընթացքում);
· Trojan.Win64.EquationDrug.gen-ի գրանցումից հետո կատարել համակարգի վերագործարկում;
· Հետագայում նման միջադեպերի կանխարգելման համար օգտագործել սպառնալիքների մասին տեղեկացման ծառայություններ՝ ժամանակին ստանալու համար առավել վտանգավոր թիրախային գրոհների և հնարավոր վարակների մասին տվյալները։
WannaCry գրոհների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունում՝
1103 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am