Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Ոստիկանությունը 36 ահազանգով հետաքննություն է իրականացնում

14:45, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
Ոստիկանությունը 36 ահազանգով հետաքննություն է իրականացնում

Մայիսի 15-ին, ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 8-ը ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 37-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 6-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:

Հետաքննություն է կատարվում 36 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:

Մնացած 63 ահազանգերը ստուգման փուլում են:

1160 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am