Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է». Թամար Հովհաննիսյան

14:15, երկուշաբթի, 15 մայիսի, 2017 թ.
«Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է». Թամար Հովհաննիսյան

Քայլում եմ Երևանի կենտրոնական փողոցներով, տեսնում եմ հողակույտեր և պաստառներ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ: Ի հակառակ պաստառի բովանդակությանը իմ սիրուն, փոքրիկ վարդագույն Երևանը պատվել է կանաչ-կապույտ պլպլան ապակեպատ երկնաքերներով: Մարդիկ, ովքեր իրենց կյանքում միայն Դուբայը տեսան, որպես քաղաքակրթության կենտրոն, փորձում են իրենց խելքով «բարեկարգել» Երևանը: Արդեն տասնհինգ տարի Քաղաքապետարանը գործում է՝ փողի վրա նստած լինելու բանաձևով: Ներկա քաղաքապետը տարին տարվա վրա շատ ուտելուց գիրանում է, բայց չգիտես ինչու՞ բոլոր մարդկանց պես չի կլորանում, այլ քառակուսի է դառնում, սա էլ ուղեղից է: Եվ ահա մարդիկ, ովքեր չգիտեն ինչ է քաղաքը, քաղաքային մշակույթը և հատկապես չգիտեն ինչ էր Երևանը, որն էր գույնը, բույրը այս քաղաքի պարտադրում են այս կեղտոտ առուծախի արդյունքում առաջացող մի օտար քաղաք: Առուծախ, որից լցնում են իրենց գրպանները, իսկ իմ սրտից արյուն է գնում:
     Քաղաքի լավագույն ճարտարապետական կառույցները հողին են հավասարեցնում և ասում, թե մենք ավանդապաշտ ենք: Նախ ավանդույթը չեն պաշտում, պահպանում են, ուրեմն ավանդապահ, բայց չե՛նք, ավանդույթները հողին ենք հավասարեցնում: Քաղաքը կենդանի, պատմություն, հիշողություն ունեցող օրգանիզմ է: Քաղաքը յուրաքանչյուրիս հետ ապրած մարմին է: Քաղաքը սիրտ ունի, շնչառություն: Այս ամենը այլևս ետ բերել չենք կարող, անդառնալի կորուստներ են սրանք:
     Այս ամենի համար պատասխան պիտի տան, մարդիկ, ովքեր իրավունք չունեն և անում են, ովքեր զավթել ու չեն հեռանում, ովքեր մխտռում են ամեն քայլափոխի, ովքեր իրավունք չունեն ապրելու այս քաղաքում, այս երկրում և ընդհանրապես որևէ երկրում, նրանց տեղը բանտախուցն է:
     Ո՞ր մի տապալված կառույցը այսօր կարող ենք ետ բերել: ՈՒ դեռ շարունակում են, լկտիաբար:
     Չեն սիրում, քաղաքը չեն սիրում, հայրենիքը չեն սիրում, նույնիսկ իրենց կնոջն ու երեխաներին չեն սիրում, այ թե ինչ է նշանակում քաղաքի հետ այսպես վարվելը: Եվ մեղավոր ենք մենք, որ մինչ այսօր հանդուրժում ենք: Ինչքան անկամ պիտի լինենք, որ թույլ տանք մեր տունը քանդել, մեր դեմքին թքել, այո, Երևանի մայթին թքողն անգամ պիտի ծանր պատիժ կրի, էլ ուր մնաց քար ու քանդ անողը: Այսօրվա քանդված շենքը ետ չեն բերի, բայց վաղվա քանդվելիքը կարող ենք փրկել: ՈՒշացել ենք, թուլացել ենք ու լկտիները ավելի են լկտիացել:
     Վերջին ամիսներին կարծեմ փնտրում էին ահաբեկիչնե՞ր, շենք շինություն գրավողնե՞ր: Շնորհավորում եմ, պարզվեց՝ բռնակալն էլ, դիկտատորն էլ, ահաբեկիչներն էլ: Այսինքն վաղուց են պարզ: Երկրի իսկական տերերը, քաղաքի իսկական պահապանները բանտերում են:

3312 | 6
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
հհ քաղաքացի
հհ քաղաքացի 17:04, 15.05.2017
Հարգելի Թամար. պտուղը ծառից հեռու չի գլորվում:
ombudsman
ombudsman 23:13, 15.05.2017
ափսոս այդ հողը որ դրա նմաններն են վրայով քայլում ։
migran
migran 23:50, 15.05.2017
4ist ajdpes texin nkaragrutjun e
anarak hajer
anarak hajer 01:30, 16.05.2017
aj txa turkeren es grel ....es inc a du karas qo grac@kandal
anti hhk
anti hhk 07:13, 16.05.2017
Jhuderen e grel..... jhuderen :--)))))
Hayerenn u jhuderen@ xarnel e irar :-)))))
Erevi tamponi haxanakn en nshel...qef@ lav a :--))))
Ed ashotyani bo.zi txen a